Կայացել է Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը
ԳԱՎԱՌ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում կայացել է համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի չորրորդ նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցել է Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 282-Ա որոշմամբ հաստատված «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու, Գավառ համայնքի հաշվեկշիռ գույք մուտքագրելու և «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու և գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին հարցերը։
Դրամական օգնություններ տրամադրելու մասին հարցերը ավագանու հաստատմանն է ներկայացրել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։
Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը զեկուցել է «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով, աճուրդային կարգով, կառուցապատման իրավունքով օտարելու և Գավառ համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը հաստատելու մասին» հարցերը։
«Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող նոր ձեռքբերված գույքերն ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերում ներառելու և «Գավառի թիվ 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց գույք տրամադրելու մասին» հարցերը զեկուցեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Մերի Սարիբեկյանը։
Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Գևորգ Աղլամազյանը զեկուցել է «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և սահմանված արտոնությունները Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեից փոխհատուցելու մասին» հարցը։
Զեկուցողները պատասխանել են ավագանու անդամների հարցերին։
Ավագանու անդամները քվեարկությամբ հաստատել են օրակարգում ներառված բոլոր հարցերը։
Որոշվել է նաև Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստի օրը, որը տեղի կունենա հունիսի 10-ին։
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում